Իմ մեդիաընտանիքը

Իմ ընտանիքում մեդիակրթությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում: Պարզապես անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց մեդիայի: Ընտանիքում յուրաքանրյուրս ունենք մեր մեդիագործիքները և կիրառում ենք դրանք կրթության մեջ: Ես և քույրս ունենք մեր անհատական նեթբուքները, որտեղ ներբեռնել ենք մեզ անհրաժեշտ ուսումնական գրականությունը: Ունենք տնային առաջադրանքներ բաժին, որտեղ պահում ենք մեր դեջիտետրերը: Տիրապետում ենք մի շարք ծրագրերի՝ Word, Paint, Movie maker, e-mail, Internet..

Մեզ անհրաժեշտ ցանկացած ուումնական նյութ կարողանում ենք ներբեռնել համացանցից: Ես չեմ հիշում, թե ինչպես եմ սովորել հայերեն, ռուսերեն և անգլերեն գրել-կարդալը, միայն այն գիտեմ, որ ես մեդիակրթության շնորհիվ երեք լեզուներով վարժ մուտքագրում եմ համակարգչի մեջ և վարժ կարդում:

Ունենք ուսումնական բլոգներ: Դա մեր անձնական տարածքն է, որը հաճույքով դարձնում ենք բոլորինը, ովքեր կհետաքրքրվեն և կայցելեն մեր բլոգ: Այնտեղից կարելի է գտնել օգտակար նյութեր՝ մեր պատրաստած մեդիահեքիաթները, ուսումնական տարբեր լեզուներով կարաոկեներ և այլն:

Մայրիկիս մասին խոսելն ավելորդ է: Նա բոլորովին քայլող դիջիմայրիկ է: Դասավանդում է կրթահամալիրում որպես անգլերեն լեզվի դասավանդող և իրականացնում է մեդիակրթություն: Հայրիկս իր IPhone 5-ով ձայնագրում է մեզ, հետո, եթե նա դրսում է, ապա wiper ծրագրով կամ իր e-mail-ով ուղարկում է մեզ, որպեսզի մենք ֆիլմ պատրաստենք: Երբեմն ձայնագրվում է մեզ հետ միասին: Սիրում է մտնել մեր բլոգներ, հետևում է կրթահամալիրի կայքին՝ mskh.am-ին՝ նամանավանդ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքին: Երեկոյան, երբ բոլորս միասին ենք լինում, մայրիկս մեր կրթահամալիրի կայքից հետաքրքիր նյութ է ընտրում ու բարձրաձայն ընթերցում:

Ահա մի քանի ընտանեկան աշխատանքներ, որոնք ներկայացնում եմ «Դիջիթեքը ընտանիքում» ստուգատեսի անվանակարգում: