Հայոց լեզու

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին: 
1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ  կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը: 
1864 թ-ին հյուսիսային նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լինկոլնը վերընտրվել է, 1865 թ-ի ապրիլի 9-ին Հարավի բանակն անձնատուր է եղել: Հաղթանակից 5 օր անց Լինկոլնը սպանվել է Վաշինգտոնի թատրոններից մեկում՝ երեկոյան ներկայացման ժամանակ` ստրկատերերի գործակալի՝ երիտասարդ դերասան Բուտսի ատրճանակի գնդակից:
Լինկոլնն ամերիկացիների հեղափոխական ավանդների կրողն է: Նրանք այժմ էլ խորին հարգանքով են հիշում իրենց «բարի, հասարակ և արդար» նախագահին: Վաշինգտոնի գեղատեսիլ զբոսայգիներից մեկում կանգնեցվել  է Աբրահամ Լինկոլնի դամբարան-հուշարձանը: Սան Ֆրանցիսկոյում նաև կա Լինկոլնի աթոռ, որին նստեցրել են զորավար Անդրանիկին: Նրա պատկերով թողարկվում է թղթադրամ  (5-դոլարանոց):

 

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Ուսուցիչը պետք է սովորեցնի, որ կա աշխարհում և՛ բարին, և՛ չարը, թշնամի և ընկեր։ Պետք է արժեվորել քո վաստակած քիչ գումարը ավելի շատ, քան գտած մեծ գումարը, չլինել նախանձ, հետաքրքրվել գրքերով, լինել պայքարող, խիզախ և հավատ ունենա մարդկության և իր հանդեպ։

 

 

 

 

About hrachyaabgaryan

Իմ բլոգն իմ ամրոցն է: My blog is my castle.
This entry was posted in Մայրենի լեզվի տնային աշխատանքներ, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s