Գարնանային նախագծեր 2020

ооо

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ։

• Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին։
• 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև։
• Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։

  1. Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։

  1. Ինչպես ճիշտ  խաշել ձուն:

• Ձուն զգուշորեն դնում ենք եռացրած ջրի մեջ

• 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք

• Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ

• Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի

• Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել

• Եթե ձուն թարմ է, ապա եփում ենք 3-4 րոպե ավելի

• Ձվի բութ հատվածում կա բարձիկ, որտեղ հավաքվում է օդը։ Եփվելու ընթացքում այդ օդի ճնշման հետևանքով կճեպը կարող է ճաքճքել։ Դրանից խուսափելու համար ասեղի օգնությամբ ծակում ենք բարձիկն ու դուրս ենք բերում օդը

  1. Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

Ընկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը

  • Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:

Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ:Սան Ֆրանցիսկոյի ֆիզիկոսները սկսեցին հետաքրքվել այս թեմայով այն բանից հետո, երբ դատարան դիմած` ռեստորաններից մեկի հաճախորդը հայտնել է, որ  ստացել է լուրջ այրվածքներ ու կորցրել է լսողությունը, երբ բերանում ձու է պայթել: Աղբյուրը չի մանրամասնում` երբ ու որ դատարան է դիմել քաղաքացին: Փորձարկման ժամանակ ձվերը զգուշորեն խաշել են գոլորշու վրա, հետո տեղադրել միկրոալիքային վառարանում: Ձվերից 30 տոկոսը պայթել է այն բանից հետո, երբ դրանք փորձել են հանել սուր առարկայի միջոցով: Սակայն մասնագետները կարծում են, որ նման պայթյունից լսողության կորուստը քիչ հավանական է։Գիտնականների կարծիքով, պայթյունը տեղի է ունենում այն պատճառով, որ խաշած ձվերի դեղնուցում կան ջուր պարունակող խոռոչներ, որոնք գերտաքանում են։

  • Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող մասից։

  • Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:

Այս փորձը կատարելու համար մեզ հարկավոր է խաշած ձու, լուցկի և ապակե բաժակ։

Ամեն ինչ ֆիզիկայի մասին է: Բայց ոչ ոք չի լուծի ձեր գաղտնիքը, քանի որ քչերն են պարզին ծանոթ ֆիզիկական ռեակցիաներ. Երբ ջեռուցվում է, օդը ընդլայնվում է: Ապրանքը պարանոցի վրա տեղադրելով, դուք արգելափակում եք թթվածնի հոսքը: Այրման գործընթացը դադարում է, և բաքը սկսում է սառչել: Սառչելիս օդը սեղմվում է, ինչպես որ լինում է, ձգվում է մի առարկա, որը կանխում է թթվածնի ներթափանցումը:

  1. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած  ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  2. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s