Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

Անկախության հանրաքվեն

Հայրենի եզերքը պաշտպանելուն զուգընթաց միջազգային հանրությանը Արցախյան հիմնահարցը ներկայացնելու, նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով արցախահայությունը ԼՂՀ-ի հռչակումից հետո՝1991թ. դեկտեմբերի 10-ին, անցկացրեց անկախության հանրաքվե: Անգամ պատերազմը և Ադրբեջանի հակահայ գործողությունները չկարողացան ազդել հանրաքվեի վրա: ԼՂՀ-ի բնակչության քվեարկության իրավունք ունեցողների 80%-ը մասնակցեց այդ հանրաքվեին, իսկ քվեարկողների 99%-ից ավելի ձայն տվեց անկախության օգտին: Հանրաքվեն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության սկզբունքների լիակատար պահպանմամբ:

Արցախյան պատերազմը

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն Ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր: Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին:

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ:

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Անկախության հռչակումից հետո հանրապետության տնտեսական կյանքը կազմալուծվել էր: Ավերիչ երկրաշարժի հետևանքները, ԽՍՀՄ-ի փլուզումը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, երկիրը դրել էին ծանր վիճակի մեջ: Հայաստանը բացառիորեն մեկուսացած էր աշխարհից: Հարավում միայն Իրանն էր, որի հետ ուներ առևտրատնտեսական կապեր: Հյուսիսում Վրաստանը քաղաքացիական պատերազմների մեջ էր և տրանսպորտի նորմալ գործունեության համար պայմաններ չուներ: Ընդունվեց որոշումներ, որոնք նպատակ ունեին կարգավորելու տնտեսական հարաբերությունները: 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենք, ըստ որի՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը հայտարարվեց հանրապետության սեփականություն:

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացրել էին հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հարցով: Հարցադրումը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հավատարիմ մնալով այդ որոշմանը՝ Հայաստանի Հանրապետությունը չմասնակցեց միութենական նոր պայմանագրի մշակմանը, որը և առիթ տվեց բռնի ուժ գործադրել Ղարաբաղում: Հանրաքվեի ընթացքում Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ (94,39 %): Այսպիսով՝ ընդունվեց Հայաստանի անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը:

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Մայիսի 20-ին կայացան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական և այլընտրանքային ընտրությունները: Ընտրողների ձայները համարյա հավասարապես բաժանվեցին ՀՀՇ-ի և Հայկոմկուսի թեկնածուների միջև: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի նստաշրջանը սկսվեց 1990թ. հուլիսի 20-ին: Օգոստոսի 4-ին ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ: Մի քանի օր անց Նախարարների խորհրդի նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը: Փաստորեն դրանով վերջ դրվեց կոմունիստական կուսակցության մենիշխանության յոթանասունամյա շրջանին: Երկարատև ու հանգամանալից քննարկումից հետո ընդունվեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը:

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941թ. հունիսի 22-ին խախտելով 1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած` չհարձակման մասին պայմանագիրը` հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941-1945թթ. )։ 

Գերմանիայի նպատակն էր կայծակնային պատերազմի միջոցով գրավել ԽՍՀՄ-ը և հասնել համաշխարհային տիրապետության։ Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ 

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։ 

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։ 

Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։ 

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Հայ ժողովուրդն իր անուրանալի ներդրումն ունեցավ Առաջինաշխարհամարտում Համաձայնության (Անտանտի) երկրներիհաղթանակի գործում: Բնական էր, որ Մուդրոսի զինադադարից հետոհայությունը զինվեց լավատեսությամբ՝ հուսալով հասնել իր կորուստներիհատուցմանը և ազգային իղձերի իրականացմանը:

Մուդրոսի զինադադարին հաջորդած ամիսներին միջազգայինհանրության ուշադրությունը բևեռվել էր Փարիզի վրա: Հաղթող երկրներիայստեղ հրավիրված Խաղաղության վեհաժողովին էր վերապահվածհետպատերազմյան աչխարհի ճակատագիրը և քաղաքական քարտեզիվերաձևումը: Փլուզվում էին հարյուրամյակների պատմություն ունեցողկայսրությունները, և առաջանում էին նոր, ազգային պետություններ: Կարծես հեռանկարներ էին բացվում նաև Հայկական հարցի արդարացիլուծման համար: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ անհրաժեշտ եղավպատվիրակություն ուղարկել Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովինհայկական պահանջները ներկայացնելու համար: 1918 թ. դեկտեմբերինՀայաստանի խորհուրդը կազմեց պատվիրակություն Ա. Ահարոնյանինախագահությամբ և Հ. Օհանջանյանի ու Մ. Պապաջանյանիմասնակցությամբ: 1919 թ. փետրվարի 4-ին այն ժամանեց Փարիզ: Այստեղ էր գտնվում նաև դեռևս 1912 թ. վերջին Պողոս Նուբար փաշայիգլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը, որնարտահայտում էր արևմտահայերի և գաղութահայերի շահերը և զգալիաշխատանք էր տարել հայկական պահանջները միջազգայինհանրությանը ներկայացնելու ուղղությամբ: Պողոս Նուբարը 1918 թ. նոյեմբերի 30-ին հռչակել էր անգամ ամբողջական Հայաստանիանկախությունը:

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Բաթումի պայմանագիրը: 1918 թ. ապրիլի 15 (28)-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասի անկախությունը և համաձայնվեց Բաթումում շարունակել Տրապիզոնումընդհատված հաշտության բանակցությունները: Մինչև Բաթումի բանակցությունների սկսվելը թուրքերն արդեն գրավել էին Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ իրենց հանձնվելիք տարածքները:

Թուրքիայի պարտադրանքով իր անկախությունը հռչակած ԱԴԴՀ կառավարությունը թուրքերի մուտքը դեպի Անդրկովկասի խորքերը կանխելու նպատակով մայիսի 11-ին Բաթումում բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Շ. Հալիլ բեյը, իսկ անդրկովկասյանը՝ կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին: Պատվիրակության կազմում էին հայ պատվիրակներ՝ խնամատարության նախարար Հ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: Կային նաև խորհրդականներ, զինվորական փորձագետներ, քարտուղարներ, ընդամենը՝ 45 մարդ: