Տարածքային հակամարտություններ

Պատերազմների բովանդակությունը, դրանց նպատակները կարող են տարբեր լինել, բայց գլխավոր նպատակը եղել և մնում է պետական սահմանների փոփոխությունը, պետության զբաղեցրած աշխարհագրական տարածքի ընդհարձակումը, նրա քաղաքական, ռազմական, տնտեսական ազդեցության մեծացումը: Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 300 վայր, որոնց շուրջը բորբոքված պայքարը կարող է բնութագրվել որպես տարածքային հակամարտություն:Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.հակամարտություններ պետությունների միջև,հակամարտություններ պետությունների ներսում:Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:Ներպետական տարածքային-ազգային հակամարտությունները ծավալլվում են նույն օրինաչափություններով և անցնում զարգացման նոր փուլերը:Մասնագետները հակամարտությունների չորս փուլ են առանձնացնում.թաքնված,բացահայտ,ակտիվ ընթացքի,հետևանքների:Առաջին և երկրորդ փուլերում հակամարտությունը նոր է սկսվում ձևավորվել ու դրսևորվել. երկրում իշխող դիրք գրավող, մեծամասնություն կազմող ազգը և այն ներկայացնող պետական իշխանությունն առայժն կարող են կանխարգելել հակամարտության հետագա ծավալումը, ընդունելով և իրականացնելով այնպիսի որոշումներ, որոնք միասնական, հավասար և լիակատար քաղաքացիությոան սկզբունքներ կապահովեն բոլոր ազգերի ներկայացուցիրների համար՝ թույլ չտալով որևէ խտրականություն ազգային, կրոնական կամ այլ հիմքերով:Ակտիվ ընթացքի թուլը հակամարտության բորբոքման վիճակն է, երբ մինչ այդ չի հաջողվել կարգավորել հակամարտությունը, և այն վերաճել է կազմակերպված մարտական գործողությունների: Հաճախ հակամարտությունն «միջազգայնացվում է», այսինքն՝ դրա անմիջական մասնակիցները, ի վիճակի չլինելով սեփական ուժերով հաղթահարել այն, դիմում են միջազգային հանրության օժանդակությանը, որն էլ միջամտում է հակամարտությանը: Այնուհետև գլխավոր նպատակ է դառնում այդ մարտական գործողությունները՝ ցանկացած միջոցներով կանգնեցնել, հաստատել զինադադար և բանակցությունների միջոցով հասնել հակամարտության քաղաքական կարգավորմանը:Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի:ԱռաջինՎերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում: Այդ բարեփոխումները պետք է ընդունելի լինեն հակամարտող կողմերի համար. դրանք կարող են նախատեսել նաև փոքրամասնություն կազմող ազգային համայնքին պետության ներսում քաղաքական ինքնորոշման իրավունք տրամադրելը կամ իրավունքների ընդլայնումը:ԵրկրորդՓոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը:

Միջազգային իրավունք

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեման՝ Միջազգային իրավունք
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212
Կարող եք օգտվել նաև՝«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք

1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:

Միջազգային իրավունքը տարբերվում է ազգային իրավունքից։ Ազգային իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, այնինչ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարածքային սահմաններից: Միջազգային իրավունքը՝ որպես համակարգ, մեկն է, իսկ ազգային իրավունքի համակարգերը բազմաթիվ են, որքան պետություն աշխարհում, այնքան էլ ազգային իրավունքի համակարգեր:

Նաև միջազգային իրավունքը ազգայինից տարբերվում է իր մասնակիցներով: Ազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են նորմատիվ ակտերը, իսկ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են միջազգային պայմանագրերը:

2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։

Միջազգային իրավական քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ։ Օրինակ՝ միջազգային կազմակերպություններից հեռացնելը, անդամության կասեցումը, ագրեսորին ուժով ճնշելը։ Դրա ամենից տարածված ձևերն են, 

1) ռետորսիա, մի պետության սահմանափակող բնույթի միջոցներն են՝ ուղղված այլ պետության դեմ, որը խախտել է առաջինի շահերը։ Օրինակ՝ խախտող պետության քաղաքացիների իրավունքների սահմանափակումը, մաքսային տուրքերի բարձրացումն այդ պետության ապրանքների համար
2) ռեպրեսալիա, բառացիորեն նշանակում է չզինված։ Դրանք կիրառվում են ի պատասխան այլ պետության ոչ իրավաչափ գործողությունների, խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Օրինակ՝ դիվանագիտական կապերի խզում, իրավախախտ պետությունից ապրանքների ներկրման արգելք (էմբարգո)
3) սատիսֆակցիա. այն բավարարումը, որ տալիս է իրավախախտ պետությունը տուժած պետության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար։ Օրինակ` պաշտոնական ներողություն խնդրելը
4) ռեստորացիա, ենթադրում է իրավախախտ պետության կողմից ինչ-որ նյութական օբյեկտի նախկին վիճակի վերականգնում: Օրինակ՝ ջրի որակի և մաքրության վերականգնում, որ կեղտոտվել էր իր մեղքով:

Միջազգային իրավական նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ: Դրա տեսակներն են՝ 

1) ռեպարացիա. նյութական վնասի հատուցումն է դրամական ձևով, ապրանքներով և ծառայություններով։ Օրինակ՝ Ղրիմի խորհրդակցության որոշմամբ Գերմանիայի ռեպարացիաները (1945 թ.) կազմել են 20 մլրդ. դոլար
2) ռեստիտուցիա. պատերազմող պետությունների կողմից հակառակորդ պետության տարածքից ապօրինի վերցված և արտահանված գույքը բնեղենով վերադարձնելը: Օրինակ՝ արվեստի կամ մշակութային գործերը
3) սուբստիտուցիա. ռեստիտուցիայի տարատեսակ է: Դրանք իրենցից ներկայացնում են անիրավաչափ ոչնչացված կամ վնասված գույքի, շինության, տրանսպորտային միջոցի, գեղարվեստական արժեքի և այլնի փոխարինումը։

3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/․

Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Սիջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Դրանց բովանդակությունը բացվում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որն ընդունվել է 1970 թ. Գլխավոր ասամբլեայի կողմից: Միջազգային իրավունքի սկզբունքները 10-ն են՝

Ինքնիշխան հավասարության սկզբունքը
Պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը
Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը
Վեճերի խաղաղ լուծման սկզբունքը
Միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը
Տարածքային ամբողջականության սկզբունքը
Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը
Համագործակցության սկզբունքը
Մարդու իրավունքների հարգման սկզբունքը
Սահմանների անխախտելիության սկզբունքը

Քաղաքագիտություն

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեման՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ 
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Դասագիրք՝ 
Հասարակագիտություն-11, էջ 147-152
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Որո՞նք են պետության հատկանիշները։
Պետությունը հասարակության հատուկ քաղաքական կազմակերպությունն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և իր բնակիչների վրա։ Ժամանակակից պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է մի քանի հատկանիշներով:
1․ Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: 
2․ Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ:
3․ Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը:  Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:
Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները։