Հայոց լեզու

Տրված բարդ ստորադասական նախադասությունները փոխակերպե՛լ պարզի։

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին:

2. Այդ ամենն անշուշտ ձեռնտու կլիներ, եթե կարողանային ճիշտ կազմակերպել։Այդ ամենը ճիշտ կազմակերպման դեպքում ձեռնտու կլիներ:

3. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։Բոլորին հայտնի է նրա հանրաճանաչ լավ քանդակագործ է լինելը։

4. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։Նա հավաքեց գործիքները աշխատանքի ավարտից հետո:

5. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռու քաղաքից։Հեռու քաղաքից եկածներին աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց:

6. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։Նա ցանկանում էր անպայման գնալ իրեն անհրաժեշտ նյութերը բերելու:

7. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։Ընտրել էր հետաքրքիր գրքերը:

8. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։Հյուրերին դիմավորողները հավաքված էին սրահում:

9. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։Բոլորը նոր իմացան նրա ստացած մրցանակի մասին:

10. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։Մի քանի անգամ հաշվարկեր կատարեց նախքան աշխատանքի սկսվելը:

11. Եթե սուրհանդակը ուշանար, արքան օգնական զորք էր ուղարկելու: — Սուրհանդակի ուշանալու դեպքում, արքան օգնական զորք էր ուղարկելու:

12.Երբ բանտից ազատվեց, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին: — Բանտից ազատվելուց հետո, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին:

13.Կարկաչուն գետի ափին հինավուրց ընկուզենին է, որի տերևներն արդեն դեղնել էին: — Կարկաչուն գետի ափին տերևներն արդեն դեղնած հինավուրց ընկուզենին է։

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Առաջադրանքներ

1.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Ղազարոս Աղայան
(Քառասունամյակի օրը)

Թումանյանը հիշում է իր վաղեմի ընկերոջը՝ Աղայանին: Աղայանը մեծ մարդ ու գրող էր: Նվիրված էր իր գործին։ Իր գրիչը իր ձեռքն էր, որը գրում էր այն, ինչ թելադրում էր միտքը, ու հաստատում էր սիրտը: Սահուն էր գրում, գիրը հաստատուն էր ու անփոփոխ: Նա գնահատում էր գեղեցիկը, նկարագրոում էր այնպես, ինչպես կա: Նա շատ անկեղծ էր ու շիտակ, արտահայտած մտքերի տողերի մեջ միայն ճշմարտությունն ու անկեղծությունն էին ժպտում: Նրան սիրում ու գնահատում էին նույնիսկ այն մարդիկ, ովքեր Աղայանի գիրն ու գրականությունը ճիշտ չէին համարում: Ցավով է գրում այս հոդվածը Թումանյանը: Ինչքան նոր ստեղծագործություններ պետք է ծնվեին Աղայանի գրչով: Բայց դրանք մնացին լոկ ծրագրեր…

Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

  1. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
  2. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:

Մի արքա էր ապրում Փարվանա ամրոցում: Նա ուներ մի շատ գեղեցիկ աղջիկ: Մի օր արքան իր ուրախ դեսպաններին ուղարկեց ամեն մի ամրոց, ամեն մի արքունիք, ու ասաց՝ ով ամենաուժեղը լինի, նա էլ կարժանանա իր աղջկան: Կովկասի ուժեղները հավաքվեցին, հարցրեցին, թե երբ է սկսվելու մրցույթը և երբ է գալու արքայադուստրը: Արքան և նրա դուստրը դուրս եկան և աղջիկը հորը ասաց, եթե մի տկարի հաղթի հզոր մի տղամարդ, բայց չլինի իր սրտին սիրելի, ի՞նչ կլինի: Արքան պատասխանեց, որ Անշեջ հուրը բերելն էլ այդքան հեշտ բան չէ:

Անցան շատ տարիներ: Ոչ ոպ չբերեց հուրը և աղջիկը հորը հարցրեց՝ մի՞թե մոռացել են իրեն, սակայն հայրը մխիթարում էր աղջկան՝ասելով, որ քաջերի ճամփեն լիքն է վտանգներով, նրանք անպայման գալու են:

Աղջիկը շատ տխուր էր և լաց էր լինում, այնքան շատ նա լաց եղավ, որ ամրոցը դարձրեց արցունքի լիճ, և ծացկել ամեն ինչ իր արցունքներով:

Երբ թիթեռները գիշերը ճրագ են տեսնում, հավաքվում են շուրջը: Ասում են թե դրանք այն սիրահար կտրիճներն են, ովքեր թև են առել շտապելուց, և որտեղ կրակ են տեսնում, ուզում են վերցնել: Նրանք մեջն են ընկնում ու այրվում:

  1. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
    «Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
    Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը: Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

Այս պոեմի բովանդակությունն այն է, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, մենք մահինն ենք, իսկ մահը՝ մերը: Միայն մարդու գործն է, որ անմահ է: Օրինակ, Թմուկ բերդի պատմությունը: Այն հզոր էր ու անառիկ: Թաթուլն անպարտելի էր, սակայն նրա գեղեցկուհի կինը դավաճանեց իր Թաթուլին և իր ազգին: Նա թշնամիների համար բացեց Թմուկ ի բերդի գլխավոր դարպասը: Սակայն դավաճանին ոչ ոք չի սիրում: Թշնամին գլորում է նրան անդունդը: Ագռավները հանում են աչքերը, գայլերը և աղվեսները նրա սիրտն են ուտում:

Ինձ թվում է, որ դավաճանություն ներելը այդքան էլ հեշտ բան չէ և միշտ ներել պետք չէ։ Եթե դու մի մարդու ներես մի քանի անգամ, ապա նա էլի կանի նույնը։ Ուղղակի պետք է հեռու մնալ այդպիսի մարդկանցից։

  1. Կարդա՛ Թումանյանի քառյակները , սովորի՛ր անգիր:
    Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:

Անգիր սովորել

«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա» Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում», «Հայոց վիշտը»

ՊԱՏՄԻ՛Ր, ՎԵՐԼՈՒԾԻ՛Ր, ՆԵՐԿԱՅԱՑՐՈ′Ւ ,ՏԵՂԱԴՐԻ′Ր ԲԼՈԳՈՒՄ:

  1. Ընթերցանության համար նախատեսված նյութերից ընտրի′ր երկու նյութ, փորձի′ր արտահայտել վերաբերմունք, կարծիք:

«Հայոց լեռներում»

Քանի որ Հայաստանը լեռնոտ երկիր է, հեղինակը Հայոց լեռներն է մեջ բերում։ Բանաստեղծությունն այն մասին է որ, Հայոց լեռներում մենք մեր անգին գանձն ենք ունեցել, որը ուրիշները եկել ու թալանել են՝ իրենց ետևից թողնելով ավերածություն ու արյուն։ Սակայն հայ ժողովուրդը շարունակում է իր աչքերը հառել աստղազարդ երկնքին ու երազել, որ մի օր այդ խավար երկնքում նորից լույս կբացվի

«Հայոց վիշտը»

Հայոց վիշտը ծովի նման մեծ է ու խավար, իսկ բանաստեղծի հոգին այդ վշտի մեջ լող է տալիս։ Հայոց վիշտը մեկ բորբոքվում է ու հասնում երկինք, մեկ ենթարկվում ու հանդարտվում։ Բայց, ոչ մի տեղ իր տեղը չի գտնում և շարունակ տառապում է վշտի մեջ։

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը, բառարանային ֆլեշմոբ

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն…

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։

Գործնական կամ այլ նպակադրման բառարաններն են՝ դպրոցական բառարան, նաև առձեռն բառարան և տեղեկատու բառարան։ Բառարանների տեսակներից են՝ հանրագիտական, բացատրական, լեզվական և ակադեմիականը։ Լեզվական բառարանները լինում են բացատրական, պարունակում են հոմանիշներ, ուղղագրական, հականիշներ, թարգմանություն, ուղղագրություն և հիմնականում օգտագործվում են օտար լեզուներից թարգմանություններ անելու համար։ Միալեզու բառարաններում բառի իմաստը բացատրվում է մեկ լեզվով, առանց տարգմանության։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Հայերենի բառարաններիվ ամենատարածվածը բացատրականն է:

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

էմալ-1. Անթափանցիկ գունավոր ապակենման նյութ, որի բարակ շերտով պատում են մետաղյա իրերը, արծն, արծնապակի:2. Ատամի արտաքին մակերեսը պատող նյութը:հկեմ- Հայաստանի կոմունիստական երիտասարդական միություն:սվիկա- ԱյսԳհուկ — Ոչխարի փարախ:ֆյուզելաժ — Սավառնակի հիմնակմախքը:Օիդում — 1. Խաղողի ժանգ հիվանդության սնկիկը:2. Ժանգ հիվանդությունը:խվակ — Խաղողի մատի մի աչքից մինչև մյուսն ընկած մասը:կսկիծ— 1. Սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:2. Դառն վիշտ, ցավ, մրմուռ:ծյուրախտ — Թոքախտֆեդերատիվ — 1. Ֆեդերալիզմի սկզբունքով կառուցված՝ կազմված:2. Ֆեդերացիա հանդիսացող:գլազեթ — Ոսկեթել կամ արծաթաթել նախշով դիպակՈւա— Սավառնակի հանած հռնդյունի ձայնանմանությունըԶիարդ -Ինչպե՞ս, ինչու՞:

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով:

Մարիամ  —  աստծուց սիրված, դառնության ծով , ծովային աստղՄարթա — տիկին , դառնացնողԳոհար — ադամանտ, անգին քարՌայա — դրախտուհիՋեյրան — եղնիկՊերճուհի — պերճ արտաքինով կինԴադած — եղբայր, այրունակիցՈւրբաթ – հայկ. առաջացել է շաբաթվա հինգերրորդ օրվա անունով, որպես առանձնահատուկ օր, քանզի այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ու գերեզման դրվեց:Ցեզար — թագավոր, արքաՑոգայր — Արժանապատիվ տղամարդԷրաստ — քանչելի

Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)ՀՐԱԺԵՇՏԴու գնում ես՝ չգիտեմ ուր,Լուռ ու տխուր,Հեզ գունատվող աստղի նըման։Ես գնում եմ տրտում-մենակ,ԱնժամանակԾաղկից ընկած թերթի նըման։Դու գնում ես՝ չգիտեմ ուր,ՍրտակըտուրԼացըդ պահած իմ հայացքից։Ես գնում եմ լուռ անտրտում,Բայց իմ սրտումՑավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…1904***Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշողԱրդյոք կապրե՞ս…Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.Արդյոք կըզգա՞ս…1904* * *Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,Գիշերի պես խորհրդավոր.Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,Որպես թովիչ իրիկնամուտ։Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,Որպես գարնան մթնշաղում։Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,Արբեցումի ոսկե մշուշ։Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,Քո աչքերը հոգի տանջող։Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,Որպես գարնան իրիկնամուտ։1904-1905Հեզ գունատվող աստղի — մակդիրմաշող կարոտ — մակդիրհեզ կարոտ — մակդիրսիրտ այրող սեր — փոխաբերությունսեր երազ — մակդիրմեղավոր աչքեր խոր — փոխաբերությունԳիշերի պես խորհրդավոր — համեմատությունթովիչ իրիկնամուտ — մակդիրՔո աչքերի անծայր ծովում մեղքն է դողումոսկե մշուշ — մակդիրանխոս կանչող փարոսի շող- փոխաբերությունաչքերը հոգի տանջող — փոխաբերությունգգվող-անգութ աչքերըդ մութ- փոխաբերությունգարնան իրիկնամուտ- մակդիր

Նարինե Աբգարյան «Անթառամները»

Կարդացե՛ք Նարինե Աբգարյանի«Անթառամները» պատմվածքը։


Գրե՛ք կարծիք-վերլուծություն։

Պատմվածքում մի Նանի անունով ծոր կին կար, ով արդեն վաղուց կուրացել էր ու մոռացել ամենը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Անթառամը պետք է քաղաք գնար՝ ցուցահանդեսին մասնակցելու համար, բայց չհասավ: Իսկ Մեկ օր անց գտան վարորդի մարմինը։ Անթառամին չգտան, ոչ էլ գորգը: Նրանից միայն ջուլհակի դազգահն էր մնացել, ինչն էլ իր հետ տարավ Լուսինեն: իսկ նանիի կյանքը լիովին փոխվում է: Սակայն Լուսինեն կարողանում է մոր երբեմնի անունը ետ բերել:

 Էրիխ Պրոմ«Սիրելու արվեստը»

«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։
Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։  Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։ Նա, ով իրեն դուրս է դնում պաշտպանության համակարգից, ուր հեռավորությունն ու տիրապետումն են նրա պաշտպանության միջոցը, իրեն դարձնում է բանտարկյալ։ Սիրելու ու սիրվելու համար քաջություն է պետք, հաստատուն արժեքները որպես գլխավոր հոգածություն դատելու քաջություն, դրանց համար նահատակվելու քաջություն:

Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։

Վանո Սիրադեղյան «Շատ չհամարվի»/Վերլուծություն

Այս պատմվածքը նկարագրում է հայկական ավանդույթները, բանակ ճանապարհելու խնջույքը, կնոջ դերն ավանդական ընտանիքում: Ազգային երգով ու պարով բանակ առիթները: Նշված վերնագիրն էլ ժողովրադական խոսք է, նշանակում է՝ ուրախությունը տխրության չվերածվի:

Ավետիք Իսահակյան. Երջանկության իմաստը վերլուծություն

Այս ստեղծագործությունը իրոք հետաքրքիր է։ Եւ այս ստեղծագործության հանճարեղությունը կայանում է նրանում, որ այն շատ պարզ է եւ միառժամանակ շատ խորիմաստ։ Ամեն ընթերցող կարող է տարբեր բան հասկանալ կարդալով սա, սակայն կա մի որոշակի շրջանակ, որի սահմաններում է լինելու բոլորի կարծիքը կամ եզրահանգումը։ Ես մի եզրահանգման եկա կրկին, որին եկել եմ արդեն բազում անգամներ։ Կան որոշ բաներ, որոնք մարդը ունակ չէ հասկանալ կամ բացահայտել։ Դրանք կոչվում են գերմարդկային կամ վերմարդկային։ Այս գրվածքը կարդալուց հետո, կարող են առաջանալ բազում հարցեր, եւ նույնիսկ առաջացած հարցերից կառաջանան հարցեր։ Կարծում եմ այստեղ խորանալու մի շատ վտանգավոր գործ է, որը ես հանձն չեմ առնի։ Այնուամենայնիվ իմ մոտ առաջացան որոշ հարցեր։ Օրինակ մարդը իրո՞ք ունի, արժեքներ եւ զգացումներ` ինչպիսինն են երջանկությունը, տխրությունը, զարմանքը կամ զավեշտը, թե մարդիկ ուղղակի իրենք են սահմանել այդ ամենը իրենց համար եւ դրանք իրականում գոյություն չունեն, այլ գոյություն ունեն միայն համեմատական աստիճաններում։

Շիդհար. Ավետիկ Իսահակյան

Ավետիկ Իսահակյանը իր այս պատմվածքով ուզում էր ասել, որ մարդիկ իրենց ամեր օրը ապրում են առանց ապագային նայելու և չեն պլանավորում մտքեր հետագայի համար, իսկ իրենց նախորդ օրվա վրա ընդհամենը խաչ են քաշում: Իմ կարծիքով յուրհաքանչյուր մարդ պետք է մտածի ապագայի մասին, ունենա նպատակներ փորձելով հասնել դրանց:

Անհաղթ Խալիֆան: Վերլուծություն

Մի երիտասարդ Խալիֆա գահի վրա է նստում: Նա հրամայում է բոլորին ապրել ինչպես ուզում են, միայն թողնելով ուրիշներին էլ ապրել: Նաև հրամայում է երգիչներին, որ միշտ նվագեն և երգեն:
Մի օր էլ սահամանապահ իշխանից մի սուրհանդակ է գալիս և զգուշացնում որ թշնամին հարավից ներխուժում է: Արքան հրամայեց, որ շարունակեն նվագել: Եկան ուրիշ սուրհանդականեր զգուշացնելով, որ թշնամին ներխուժում է երկիր, բայց արքան միևնույն է հրամայում էր երգիչներին շարունակել նվագել:
Ի վերջո Բաղդադը գրավում են և գահընկում են Խալիֆին: Սակայն, պատմությունը ավարտվում է “Սակայն հավերժ օրհնված լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը…” խոսքերով:
Պատմության իմաստն այն էր, որ Խալիֆան չէր ուզում պատերազմ: Նա ցանկանում էր, որ ժողովուրդը ուրախ լինի և ամեն տեղ երգ լինի: Եվ նա մնաց անհաղթ այն պատճառով, որովհետև մինչև վերջին պահը նա հրաժարվեց պատերազմ սկսելուց:

«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վերլուծություն

Այս պատմությունը Վիլիամ Սարոյանի ընտանիքի մասին էր նրանք ախքատ էին, բայց նաև շատ հպարտ էին: Մուրադը ձի էր գողացել, բայց նրանք դա գուղություն չէին համարում նրանք հնարավորություն չունեին ձի գնելու և այդ պատճառով վերցրել էին ձին որպեսզի հեծնեին, բացի այդ նրանք շատ էին սիրում ձի հեծնել: