Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը, բառարանային ֆլեշմոբ

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն…

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։

Գործնական կամ այլ նպակադրման բառարաններն են՝ դպրոցական բառարան, նաև առձեռն բառարան և տեղեկատու բառարան։ Բառարանների տեսակներից են՝ հանրագիտական, բացատրական, լեզվական և ակադեմիականը։ Լեզվական բառարանները լինում են բացատրական, պարունակում են հոմանիշներ, ուղղագրական, հականիշներ, թարգմանություն, ուղղագրություն և հիմնականում օգտագործվում են օտար լեզուներից թարգմանություններ անելու համար։ Միալեզու բառարաններում բառի իմաստը բացատրվում է մեկ լեզվով, առանց տարգմանության։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Հայերենի բառարաններիվ ամենատարածվածը բացատրականն է:

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

էմալ-1. Անթափանցիկ գունավոր ապակենման նյութ, որի բարակ շերտով պատում են մետաղյա իրերը, արծն, արծնապակի:2. Ատամի արտաքին մակերեսը պատող նյութը:հկեմ- Հայաստանի կոմունիստական երիտասարդական միություն:սվիկա- ԱյսԳհուկ — Ոչխարի փարախ:ֆյուզելաժ — Սավառնակի հիմնակմախքը:Օիդում — 1. Խաղողի ժանգ հիվանդության սնկիկը:2. Ժանգ հիվանդությունը:խվակ — Խաղողի մատի մի աչքից մինչև մյուսն ընկած մասը:կսկիծ— 1. Սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:2. Դառն վիշտ, ցավ, մրմուռ:ծյուրախտ — Թոքախտֆեդերատիվ — 1. Ֆեդերալիզմի սկզբունքով կառուցված՝ կազմված:2. Ֆեդերացիա հանդիսացող:գլազեթ — Ոսկեթել կամ արծաթաթել նախշով դիպակՈւա— Սավառնակի հանած հռնդյունի ձայնանմանությունըԶիարդ -Ինչպե՞ս, ինչու՞:

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով:

Մարիամ  —  աստծուց սիրված, դառնության ծով , ծովային աստղՄարթա — տիկին , դառնացնողԳոհար — ադամանտ, անգին քարՌայա — դրախտուհիՋեյրան — եղնիկՊերճուհի — պերճ արտաքինով կինԴադած — եղբայր, այրունակիցՈւրբաթ – հայկ. առաջացել է շաբաթվա հինգերրորդ օրվա անունով, որպես առանձնահատուկ օր, քանզի այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ու գերեզման դրվեց:Ցեզար — թագավոր, արքաՑոգայր — Արժանապատիվ տղամարդԷրաստ — քանչելի

Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)ՀՐԱԺԵՇՏԴու գնում ես՝ չգիտեմ ուր,Լուռ ու տխուր,Հեզ գունատվող աստղի նըման։Ես գնում եմ տրտում-մենակ,ԱնժամանակԾաղկից ընկած թերթի նըման։Դու գնում ես՝ չգիտեմ ուր,ՍրտակըտուրԼացըդ պահած իմ հայացքից։Ես գնում եմ լուռ անտրտում,Բայց իմ սրտումՑավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…1904***Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշողԱրդյոք կապրե՞ս…Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.Արդյոք կըզգա՞ս…1904* * *Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,Գիշերի պես խորհրդավոր.Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,Որպես թովիչ իրիկնամուտ։Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,Որպես գարնան մթնշաղում։Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,Արբեցումի ոսկե մշուշ։Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,Քո աչքերը հոգի տանջող։Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,Որպես գարնան իրիկնամուտ։1904-1905Հեզ գունատվող աստղի — մակդիրմաշող կարոտ — մակդիրհեզ կարոտ — մակդիրսիրտ այրող սեր — փոխաբերությունսեր երազ — մակդիրմեղավոր աչքեր խոր — փոխաբերությունԳիշերի պես խորհրդավոր — համեմատությունթովիչ իրիկնամուտ — մակդիրՔո աչքերի անծայր ծովում մեղքն է դողումոսկե մշուշ — մակդիրանխոս կանչող փարոսի շող- փոխաբերությունաչքերը հոգի տանջող — փոխաբերությունգգվող-անգութ աչքերըդ մութ- փոխաբերությունգարնան իրիկնամուտ- մակդիր

Leave a comment