Ես ծնվել  և մեծացել եմ Երևանում, սակայն վերջին տարիներին ապրում եմ Փարաքարում։ Նախկինում Փարաքարը ունեցել է Շիրաբադ, Պարակար անվանումները։ Փարաքարում կան տուֆի և կավի հանքեր։ Կավահանքը անվանվել է նաև փրփրաքար, ըստ ժողովրդական ստուգաբանության այս բառի աղավաղումից էլ առաջացել է «Փարաքար» անվանումը։Մեր նախնիները փրփրաքարը օգտագործել են իբրև օճառ, հայտնի են եղել այս քարով, վաճառել են այն հարևան բնակավայրերին, հենց փրփրաքար անվանումից էլ առաջացել է Փարաքար անունը։

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, գյուղն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։  Արխիվներում պահպանված նյութերում Փարաքարի ծնունդը թվագրվում է մ.թ.ա. 189 թվական։

 

Leave a comment